Ժնևում Լավրով-Բլինքեն հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել առանձին մամուլի ասուլիսներով:
ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ մտադիր է շարունակել պաշտպանել Ուկրաինայի ինքնորոշման իրավունքը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Դիվանագետի խոսքով՝ այս հարցի շուրջ սակարկելն անհնար է, քանի որ դա վերաբերում է «հիմնարար սկզբունքներին»։
«Դա ներառում է հարցեր, որոնք կապված են ուկրաինացի ժողովրդի՝ սեփական ապագան որոշելու ինքնիշխան իրավունքի սահմանափակման հետ։ Այստեղ սակարկություն չի կարող լինել: ԱՄՆ-ը հավատարիմ է Ռուսաստանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելուն, սակայն պատրաստ է արագ ու կոշտ պատասխանել Ուկրաինա ռուսական «ներխուժման» դեպքում»,- ասել է Բլինքենը:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարը նշել էր, որ եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է համոզել համաշխարհային հանրությանը, որ մտադիր չէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Ուկրաինայի դեմ, պետք է սկսի դա գործնականում ապացուցել, օրինակ՝ զորքերը դուրս բերել սահմանից։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան պետք է սկսի ապաէսկալացիա, մասնակցի խնդրի դիվանագիտական կարգավորմանը և երկխոսություն վարի այլ երկրների հետ։
Բլինքենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ գրավոր կպատասխանի Ռուսաստանի անվտանգության առաջարկներին, կհայտնի իր մտահոգությունները: