ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սիսիան Պօղոսեանին Զբոսաշրջության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ և կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ:
15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման և մարքեթինգի ասպարեզում:
2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։
Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։
Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր և որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում: