Ժնևում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցությունները։ Այդ մասին գրում է ТАСС-ը:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Արևելյան Եվրոպայում անվտանգության և կայունության հետ կապված իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հարցը։
Բանակցությունները տևել են 1,5 ժամ, որից հետո տեղի է ունեցել արտգործնախարարների մամուլի ասուլիսը:
Բանակցություններից առաջ Լավրովն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ին Ժնևում անվտանգության երաշխիքների վերաբերյալ հանդիպում անցկացնելու առաջարկի համար։
«Ձեր եվրոպական շրջագայության ժամանակ Դուք ասացիք, որ այս հանդիպումից բեկումներ չեք ակնկալում: Մենք էլ բեկումներ չենք ակնկալում, այլ սպասում ենք մեր առաջարկների պատասխաններին»,- Ժնևում ասել է Լավրովը՝ բացելով իր ամերիկացի գործընկեր հետ հանդիպումը։
Բլինքենն էլ իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ իրավիճակի ապաէսկալացիայի համար, սակայն չի բացառում կոշտ պատասխանը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի դեպքում։