Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Նախագծի համաձայն` մանրածախ առևտրի կետերում կաթնամթերքը պետք է ցուցադրված լինի առանձին դարակաշարերում, այնպես, որ հստակ երևա, թե որ կաթնամթերքն է պատրաստված բնական հումքով, որը` բուսական յուղով կամ այլ պարունակությամբ` կաթնային յուղի փոխարինիչով կամ այլ հավելանյութերով:
Դարակաշարը պետք է ուղեկցվի «պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» ընթեռնելի նշումով:
Այդպիսով գնորդները միանգամից կտեսնեն, թե ինչպիսի պարունակություն ունի տվյալ կաթնամթերքը:
Սահմանվել է, որ կարգավորումը պետք է վերաբերի որոշակի մակերեսից մեծ տարածք ունեցող խանութներին` հաշվի առնելով փոքր խանութների սահմանափակ հնարավորություններն ու դրանց վերահսկելու դժվարությունները: