Ինձ համար պատիվ է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցից և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից ստանալ Հայաստանի պետական պարգևը՝ Բարեկամության շքանշանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:
«Պետական պարգևը նշանավորում է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այն ինձ հանձնվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ ջանքերի համար»,- նշել է նա: