Հունվարի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, կատարվել՝ 5838 թեստավորում: Առողջացել է 103 մարդ, գրանցվել մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 349329 դեպք, որոնցից 333857-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5927 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8026 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1519 է:
Ընդհանուր կատարվել է 2660375 թեստավորում: