Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հունվարի 18-ին և 19-ին N զորամիավորման զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հրետանավորները բացազատել են կրակի կառավարման կետեր, մարտական վիճակի բերել զինտեխնիկան և կատարել առաջադրված խնդիրները: Հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածության մակարդակը։