Գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը գրիպի դեմ տարեկան պատվաստվելն է։ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնում է՝ պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդացությունը, հոսպիտալացումների և մահացությունների բեռն առողջապահական համակարգի վրա:
«Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի չորս տեսակից, որոնք ըստ հետազոտությունների՝ առավել տարածված են լինելու:
6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի: Գրիպի բարձր ռիսկի խմբում են գտնվում երեխաները, հղիները, որոշակի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, (ասթմա, շաքարախտ, սրտի և թոքերի հիվանդություններ), և 65 բարձր տարեկան անձինք:
Թեև գրիպի դեմ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է, կան նաև մի շարք այլ ավելի հեշտ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել ի լրումն պատվաստումների, որոնք կօգնեն դադարեցնել գրիպի տարածումը, օրինակ՝ տանը մնալը հիվանդ ժամանակ և հաճախակի լվանալ ձեռքերը:
Եթե դուք հիվանդացել եք գրիպով, խոսեք ձեր բժշկի հետ՝ գրիպի հակավիրուսային դեղերով հիվանդությունը բուժելու համար, հատկապես, եթե դուք բարձր ռիսկի խմբում եք»,- ասված է հայտարարությունում: