Հունվարի 18-ին Մարտունի քաղաքի «Հայփոստի» բաժանմունքի փոստատարը ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում էր տվել, որ փոստային բաժանմունքում պայուսակից գողացել են 64 հազար դրամ ու 5 հազար ռուբլի։
Քրեական հետախույզների օպերատիվ աշխատանքի արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունն արել է Մարտունու անչափահաս մի բնակիչ: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա հոր հետ ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին:
Գողոնից 5 հազար ռուբլին ու 53 հազար դրամը հայտնաբերվել են:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: