Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ուկրաինայում և Կիպրոսում Ֆրանսիայի նախկին դեսպան Իզաբել Դյումոնի հետ այցելելու է տարածաշրջան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: Եվրոպական պատվիրակության այցի նպատակն է ամփոփել բրյուսելյան հանդիպումների արդյունքները:
«Անհամբերությամբ սպասում ենք բովանդակային հանդիպումների Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ առաջիկա օրերին»,- գրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: