Մոլդովայի խորհրդարանը երկրում 60 օրով արտակարգ դրություն է սահմանել Ռուսաստանից գազի մատակարարման հնարավոր դադարեցման պայմաններում՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Արտակարգ դրության ժամանակ Մոլդովայում էներգիայի սպառումը կիրականացվի «ողջամիտ» ձևով. մատակարարներն ու օպերատորները երկրի տարածքում բնական գազի և այլ էներգետիկ ռեսուրսների գնման, փոխադրման և բաշխման լիազորություններ կստանան:
Նախօրեին «Մոլդովագազ» ընկերությունը «Գազպրոմից» ծանուցագիր էր ստացել երկիր բնական գազի մատակարարումները դադարեցնելու մասին, եթե Մոլդովան սպառված գազի դիմաց պարտքը չվճարի մինչև հունվարի 21-ը:
Մոլդովայի իշխանությունները «Գազպրոմին» խնդրել են հունվար ամսին մատակարարումների համար վճարումների հավելյալ ժամանակ տրամադրել, սակայն ռուսական գազային ընկերությունը հրաժարվել է: Երկրի վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ նման պայմաններում իրական վտանգ կա Մոլդովայի էներգետիկ անվտանգությանը: