«Ռոսատոմն» ու Հայկական ատոմային էլեկտրակայանը համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ռուսական նախագծով նոր միջուկային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին՝ հայտնել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի ծառայությունից:
Համաձայնագիրը ստորագրվել է Դուբայում «Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում: Պայմանագիրը ստորագրել են «Ռոսատոմ օվերսիս» ԲԲԸ-ի նախագահ Եվգենի Պակերմանովը և Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։
Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել՝ ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության տարածքում Հայկական ԱԷԿ-ի հարթակի վրա ռուսական նախագծով նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հնարավորությունը։