Իրանի 29-ամյա քաղաքացին 9 ամիս առաջ է Հայաստան եկել, Միգրացիոն ծառայությանը դիմել ապաստանի խնդրանքով: Հայաստան ապաստան ստանալու խնդրանքով տարբեր երկրներից են դիմում. աշխարհագրությունը լայն է՝ հարևան Իրանից՝ Իրաք, Սիրիայից մինչև Հնդկաստան ու Չինաստան:
2021-ին Հայաստանի միգրացիոն ծառայությունը 254 օտարերկրացուց և քաղաքացիություն չունեցող մեկ անձից ապաստանի դիմում է ստացել, նրանցից 86-ը փախստականի կարգավիճակ է ստացել, 63-ը՝ մերժվել, մյուսների հարցը քննարկվում է:
Դրական որոշման՝ փախստականի կարգավիճակ շնորհելու դեպքում պետությունն ինտեգրման կենտրոնում մեկ, մեկուկես տարի ապահովում է օտարերկրացու կեցությունը: Դրանից հետո հնարավորության կա նաև ինը ամիս, ամսական 60 000 դրամ ստանալ բնակարան վարձակալելու համար:
Իրանից Հայաստան եկած երիտասարդը մտադիր է մշտական հաստատվել Հայաստանում, միակ դժգոհությունը ձմեռվա ցուրտն է:
Նիդերլանդների և Դանիայի կառավարությունների ֆինանսավորմամբ՝ Աբովյանում նախատեսվում է այս տարի ավարտին հասցնել 100-120 հոգու համար նախատեսված հատուկ կացարանի շինարարությունը: