Հունվարի 19-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8728 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 8545 մարդ, մահացել է 43 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցված է կորոնավիրուսի 1 015 592 դեպք, այստեղից ապաքինվել է 943 212 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 14555:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 63605 հետազոտություն, այդ թվում 33350-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 30255-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 13.72% է, վերջին 14 օրվանը՝ 10.44%, վերջին 7 օրվանը՝ 10.93%:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 632 527 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9340 պացիենտ: