Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին աշխատանք են առաջարկել ՄԱԿ-ում։ Այդ մասին գրում է Politico-ն։
Համապատասխան նամակում Գերմանիայի նախկին կանցլերին խնդրում են ղեկավարել գլոբալ հանրային բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը: Առաջարկը Մերկելին ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հրապարակման համաձայն՝ մերժման դեպքում գերմանացի քաղաքական գործչին կարող են առաջարկել նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղարի պաշտոնը։ Քարտուղարության ներկա ղեկավար Պատրիսիա Էսպինոզիի լիազորություններն ավարտվում են այս ամռանը։
Նշվում է, որ այս պահին Մերկելը չի պատասխանել նամակին։
Ավելի վաղ Անգելա Մերկելը հայտարարել էր, որ դեռ չի մտածել քաղաքականությունից հեռանալուց հետո թոշակի անցնելու ծրագրերի մասին։ Նա ասել է, որ առաջին հերթին կփորձի հանգստանալ։