Պեկինի իշխանությունները ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ շարունակում են խստացնել հակակորոնավիրուսային միջոցառումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հունվարի 22-ից Չինաստանի մայրաքաղաք մուտք գործելու համար անհրաժեշտ է անցնել երկու թեստ՝ մեկը Չինաստանի այլ շրջաններից Պեկին ժամանելուց 48 ժամ առաջ, երկրորդը՝ քաղաք մուտք գործելուց հետո՝ 72 ժամվա ընթացքում։ Թեստի արդյունքները կարտացոլվեն Health Code բջջային հավելվածում, որից պահանջվում է օգտվել երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին։
Եթե ինչ-որ մեկը չթեստավորվի, ապա այդ մասին տեղեկատվությունն անմիջապես կհայտնվի հավելվածում։ Պեկինի հիգիենայի և առողջապահության կոմիտեն զեկուցել է մայրաքաղաքում «Օմիկրոն» շտամով վարակման դեպքի հայտնաբերման մասին: Բժիշկներն ստուգել են 13 000 մարդու, որոնք կապ են ունեցել վարակվածի հետ կամ հայտնվել են նրա այցելած վայրերում։