Ազգային ժողովում ԿԲ նախագահի տեղակալի ընտրությանը մասնակցել է 70 պատգամավոր: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 65, դեմ՝ 5:
Այսպիսով՝ Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ԿԲ նախագահի տեղակալ:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Հովհաննես Խաչատրյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի համաշխարհային վերլուծաբանի որակավորում, աշխատել է Հայաստանի բանկային համակարգում, 2020-ի հուլիսից էլ ԿԲ խորհրդի անդամ է: