Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «անորակ հրթիռների» մատակարարմանն առնչվող՝ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես դատավորը նիստը դռնփակ անելու որոշում է կայացրել:
Բացի Տոնոյանից՝ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը, ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետը, ԶՈՒ-ի երկու պաշտոնատար անձինք:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2011-12 թվականներին Հայաստան է մատակարարվել տասը հազար Ս-8 com չկառավարվող հրթիռ, որից ընդունվել է նախ՝ 2300-ը, ապա՝ 2000-ը:
Դատախազությունը պնդում է, որ պաշտոնյաները տեղյակ են եղել, որ հրթիռները մատակարարման պահին եղել են ժամկետանց:
Պաշտպանական կողմը, սակայն, նշում է՝ դրանց անպիտան ու ժամկետանց լինելու մասին հայտարարությունները կեղծ են: