Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 563 նոր դեպք, կատարվել՝ 5285 թեստավորում: Եղել է 38 առողջացած, մահվան 3 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 708 դեպք, որոնցից 333 754-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 5412 մարդ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8025 մահվան դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1517 է:
Ընդհանուր կատարվել է 2 654 537 թեստավորում: