1990 թվականի այս օրերին ինքնապաշտպանական մարտեր էին Երասխում:
Ադրբեջանական զինված խմբավորումները, օգտագործելով հարմարավետ դիրքը, հունվարի 17-ին Նախիջևանի Սադարակի բարձունքից հրետակոծել էին Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։
Հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են գումարել, որոշել գրոհի արդյունավետ ուղղությունները։
Հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով՝ հայկական ուժերը դուրս են մղել հակառակորդին և ազատագրել բոլոր ռազմավարական բարձունքները։
Հունվարի 19-ին հակառակորդը հետ է մղվել դեպի Նախիջևան, ոչնչացվել են բոլոր կրակակետերը։ Երասխի մարտերում զոհվել են Հայաստանի Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը և ազատամարտիկ Երվանդ Սաղումյանը։
Ցայսօր անհետ կորած է համարվում Վարդան Պապիկյանը, որն այն ժամանակ ընդամենը 15 տարեկան էր: