Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նախագահ Կարեն Սարգսյանը: Նիստին մասնակցել են զորակոչային հանձնաժողովի բոլոր անդամները:
Զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են 2021-2022 թվականների ձմեռային զորակոչի ավարտական փուլին վերաբերող հարցեր: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը զեկուցել է, որ ձմեռային զորակոչի նախնական առաջադրանքը կկատարվի, ինչպես նաև այն, որ զորակոչին ներգրավված կազմակերպությունների (համայնքներ, բուժհաստատություններ, ոստիկանություն) հետ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Այնուհետև զորակոչային հանձնաժողովի անդամներն անդրադարձել են կրթության հիմքով պատանիներին տարկետում տալուն վերաբերող գրություններին, որոնց վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն:
Զորակոչային հանձնաժողովի նիստի ավարտին Կարեն Սարգսյանը հանձնարարել է ուշադիր և հետևողական լինել ձմեռային զորակոչի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և ավարտվելուն պես զեկուցել արդյունքների մասին: