Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն՝ առևտրի օբյեկտներում կաթնային յուղի փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և պետք է «պարունակի կաթնային յուղի փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի պիտակ և տեղադրված տեսանելի վայրում:
«Բավականին լայն քննարկում է տեղի ունեցել մասնավոր սեկտորի և տնտեսական հարցերի հանձնաժողովի մեր գործընկերների հետ, մենք պայմանավորվել ենք, որ այս կարգավորումը կսահմանափակենք որոշ դեպքերում: Փոքր խանութներում դա բավականին դժվար կլինի անել պրակտիկ տեսանկյունից»,- ասաց Քերոբյանը:
Նշենք, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում առաջարկվել էր միայն 200 ք. մ-ն գերազանցող մակերես ունեցող խանութների նկատմամբ կիրառել օրենքը:
Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նախագիծը միտված է պաշտպանել սպառողների շահերը: