Սյունիքի մարզի Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին (սողանքային հատված) առաջացել են տրանսպորտային միջոցների կուտակումներ։
Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը՝ տեղեկացնելով, որ ավելի բարենպաստ եղանակային պայմաններում այս ճանապարհահատվածում կիրականացվեն խոշորահատիկ ավազակոպճի տեղադրման հերթական աշխատանքները։