ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինա է ժամանել նախատեսված այցի շրջանակում։ Այդ մասին գրում է AFP-ն։
Ըստ գործակալության՝ այցը կլինի «Ուկրաինային աջակցության խորհրդանիշ՝ ռուսական ներխուժման մտավախության պայմաններում»:
Սպասվում է, որ Ուկրաինա կատարած այցից հետո Բլինքենը կմեկնի Ռուսաստան: Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում նա կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։
Հունվարի 18-ի կայացել է դիվանագետների հեռախոսազրույցը, որն ըստ ՌԴ ԱԳՆ-ի տվյալների՝ նախաձեռնել էր Վաշինգտոնը: Մեկնաբանելով զանգը՝ Պետդեպարտամենտը հայտնել է, որ ամերիկյան գերատեսչության ղեկավարը պնդել է, որ Կիևն ու եվրոպացի գործընկերներն ընդգրկվեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ բանակցություններում։