Արցախի ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, Ստեփանակերտի Կրկժան թաղամասի բնակչից ստանալով ահազանգ, այսօր վաղ առավոտյան չպայթած զինամթերքի հայտնաբերման նպատակով մեկնել են նշված տեղամաս և իրականացրել հետախուզական աշխատանքներ, որի ընթացքում հայտնաբերվել է 4 կասետային ռումբ և 1 ավիառումբ:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տեղամաս և ոչնչացվել:
Նշենք, որ որ ԱԻ պետական ծառայության սակրավորները շուրջօրյա ուժեղացված ծառայություն են իրականացնում հանրապետության բոլոր շրջաններում: