Կառավարության ծրագրում նշված է, որ, ստանձնելով ՀԱՊԿ-ի նախագահությունը, Հայաստանն իր առաջնահերթությունը փորձելու է իրականացնել՝ ապահովելով իր անդամ պետությունների անվտանգությունը. այս համատեքստում արդյոք քայլեր իրականացվե՞լ են ադրբեջանական ԶՈՒ՝ Հայաստան ներխուժումը կասեցնելու, նրանց ՀՀ-ի տարածքից դուրս շպրտելու ուղղությամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԳ նախարարին հարց ուղղեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի սուվերեն տարածքում խորացման կամ սուվերեն տարածք ներթափանցման փորձերի կանխման համար գործադրված են ՀԱՊԿ և երկկողմ այլ մեխանիզմներ, քան անմիջապես զինվորական միջամտությունն է: Այն հատվածոմ, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, դուրսբերման ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- ասաց Միրզոյանը: