Առայժմ սահմանագծման և սահմանազատման հարցով հանձնաժողով ձևավորված չէ: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Քննարկվում են այն պայմանները, որով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել: Այդ մասին մեր հրապարակային դիրքորոշումն ենք հայտնել: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ մեխանիզմներ չեն ներդրվել, կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու և աշխատելու հարցում»,- ասաց Միրզոյանը:
Միրզոյանի խոսքով՝ ժամկետները հստակ չեն, բայց խոսքը մոտալուտ գործընթացի մասին է: