Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակի և վերջերս հայտնաբերված նոր՝ «Օմիկրոն» շտամի վերաբերյալ խորհրդակցություն եմ անցկացրել: Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկել ենք «Օմիկրոնի» տարածման կանխարգելիչ միջոցառումների, հիվանդության բուժման սխեմաների, առաջնային օղակի աշխատանքների համակարգման, թեստավորման, ինչպես նաև նոր շտամի դեպքում հիվանդության ստացիոնար բուժման քաղաքականության հետ կապված հարցեր»,- նշված է գրառման մեջ: