«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, այն ընդունվել է ուսումնասիրության։ Այս մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքից:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է նաև հայտով ներկայացված փաստաթղթերի ցանկը.
գրություն և դիմում,
հայտարարություն,
բաշխվող բնական գազի կանխատեսվող հաշվեկշիռ (ձև 4-8),
բնական գազի բաշխման սակագնի հաշվարկ (ձև 5-10),
տեղեկանքներ և համաձայնագիր։