Տնտեսական ակտիվության, առևտրաշրջանառության տեսանկյունից անվիճելի է՝ հայ-թուրքական սահմանի բաց լինելը ավելի լավ է, քան փակ լինելը,- նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նաև այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի ճանապարհի կառուցումից հետո Հայաստան-Իրան բեռնափոխադրումներին, վստահեցրել՝ Իրանից Հայաստան եկող բեռնատարների քանակը չի փոխվել, նաև հավելել է՝ Հայաստան եկող իրանական բեռնատարներն ավելի շատ անցնում են նոր կառուցված, քան այն ճանապարհով, որտեղ ադրբեջանական մաքսակետեր են տեղակայվել:
Ռուստամ Բադասյան (ՊԵԿ նախագահ) - Մենք զրո մեքենա ենք կորցրել, որովհետև բոլոր մեքենաները մուտք են գործում Մեղրիով, Ագարակով, և մենք որևէ վճարի պակաս չենք ունենում: Շատ ավելի շատ անցնում են այլընտրանքային ճանապարհով, և եթե մենք մեկ այլ ճանապարհ ունենանք, կարծում եմ՝ այն ճանապարհով հոսք չենք ունենա: