Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դարձել է հասարակական կարծիքի հարցումների առաջատարը և գլխավոր ֆավորիտը առաջիկա նախագահական ընտրություններում, որոնք տեղի կունենան 2022 թվականի ապրիլին: Այս մասին հայտնում է BFMTV-ն:
Հեռուստաալիքի անցկացրած հարցման համաձայն՝ ընտրությունների առաջին փուլից գրեթե երեք ամիս առաջ յուրաքանչյուր երկրորդ ֆրանսիացին (48 տոկոս) ընտրարշավի հաղթող է համարել Մակրոնին։ Հարցվածների 14 տոկոսը կանխատեսում է հանրապետականների թեկնածու Վալերի Պեկրեսի կամ Ազգային միավորումի թեկնածու Մարին Լը Պենի հաղթանակը: Միայն վեց տոկոսն է հավատում Էրիկ Զեմուրի հաղթանակին, իսկ հինգ տոկոսը՝ Ժան-Լյուկ Մելանշոնի: