Հունվարի 17-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ամր Ահմեդ Թալաաթի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Հր. Փոլադյանը եգիպտացի պաշտոնյային է փոխանցել 2022 թ. մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանում կայանալիք «Արմհայթեք-2022» սպառազինության ու պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցության պաշտոնական հրավերը։
Զրուցակիցներն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության, հայ-եգիպտական ՏՏ բիզնես-ֆորումի կազմակերպման հարցերին, ինչպես նաև 2022 թ. ընթացքում նախատեսվող հայ-եգիպտական միջառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի և հայ-եգիտական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին (2022 թ. մարտի 9) նվիրված միջոցառումների համատեքստում համատեղ անելիքներին։
Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային հենքի ընդլայնման գործընթացը։
Զրույցի ընթացքում եգիպտացի պաշտոնյան բազմիցս անդրադարձ է կատարել հայերի և հայ համայնքի բացարձակ դրական դերակատարությանը Եգիպտոսի պատմության ընթացքում։