Հունվարի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 7521 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3160 մարդ, մահացել է 31 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1006864, որից ապաքինվել է 934667 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14512 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56367 հետազոտություն, այդ թվում 38892-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 117475-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 13.34% է, վերջին 14 օրվանը՝ 10%, վերջին 7 օրվանը՝ 10.26%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2622459 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 9290 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 50 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4465 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2050 անձ: