ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին:
Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետը:
հավելված