Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստին: Այս մասին հայտնում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Քննարկվել են համատեղ գործակցությանը, դրա ընդլայնմանը, տեղահանված անձանց խնդիրներին և տրամադրվող աջակցությանն առնչվող թեմաներ: