Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան հաղթել է Եվրախորհրդարանի նախագահի ընտրություններում՝ ստանալով 458 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից Ալիս Կունկեն՝ 101 ձայն՝ փոխանցում է Euronews-ը:
Մետսոլան այդ պաշտոնում փոխարինում է Դավիդ Սասոլիին, ով մահացել է հունվարի 11-ին հիվանդության պատճառով:
Մինչ այժմ Մետսոլան ժամանակավորապես կատարում էր Եվրախորհրդարանի նախագահի պարտականությունները։