Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չի թույլատրել ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով մեկնել Ստրասբուրգ՝ մերժելով պաշտպանի միջնորդությունը։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին մեղադրյալը նշել է, որ պատգամավորների մի մասը ԵԽԽՎ նիստին պետք է մասնակցի առցանց, սակայն մի քանի ներկայացուցիչ կմեկնի Ստրասբուրգ, որոնց թվում ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը պարտադիր է:
Ըստ դատավոր Աննա Դանիբեկյանի՝ պաշտպանական կողմը չի ապացուցել, որ Գևորգյանը չի կարող մասնակցել նիստին առցանց, ուստի միջնորդությունը մերժել է:
Այնուհետև դատարանը քննարկել է պաշտպանների՝ ՍԴ դիմելու միջնորդությունը՝ ԱԺ պատգամավորի կարգավիճակից բխող հանգամանքների հարցի վերաբերյալ և հեռացել խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան