Հայաստանում ներդրվող առողջության համապարփակ ապահովագրության համակարգի նպատակն է՝ մեծացնել քաղաքացիների ֆինանսական պաշտպանվածությունը:
Առողջապահական գերատեսչության վերլուծությամբ՝ մեծ ծախսի պատճառով հաճախ մարդիկ հրաժարվում են բուժծառայություններից:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարել է, որ բոլոր խնդիրները հաշվի են առնվել հայեցակարգում:
Բժշկական փաթեթում ներառվել են գրեթե 95 տոկոս հիմնական ծառայությունները: Դրանք մարդկանց համար կլինեն հասանելի, քաղաքացիները ոչ թե կվճարեն հիվանդություն ունենալու պահին, այլ պետությունը ամբողջությամբ կֆինանսավորի, իսկ, եթե աշխատող են, ամսական կանխավճարով կապահովագրեն իրենց առողջությունը:
Համակարգը նախատեսվում է ներդնել եկող տարի: