Ղազախստանի իշխանությունները հունվարի 19-ի կեսգիշերից ամբողջությամբ կչեղարկեն արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է РИА Новости-ն:
«Հունվարի 19-ի կեսգիշերից դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը Նուր Սուլթան և Ալմաթի քաղաքներում, ինչպես նաև Ալմաթիի, Ատիրաուի, Ժամբիլսկի, Կիզիլորդայի և Մանգիստաուի մարզերում»,- նշել է նա:
Մյուս շրջաններում արտակարգ դրության ռեժիմը չեղարկվել էր վաղաժամկետ։