Կովկասում հարևանների հետ սահմաններն անվտանգային նշանակություն ունեն Իրանի համար, և Թեհրանը սահմանների փոփոխություն չի ընդունի:
Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին՝ «Քեյհան» օրաթերթին տված հարցազրույցին անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:
«Փորձը ցույց է տվել, որ երբ երկրների սահմանները փոխվում են, ճգնաժամի օջախ է առաջանում, որի վերջն անհայտ է: Հարավային Կովկասում մեզ սահմանակցում են Ադրբեջանն ու Հայաստանը: Թույլ չենք տա, որ սահմանները փոփոխության ենթարկվեն»,- ասել է Վելայեթին: