Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում գործող տարբեր կառույցների 5 պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով ռազմական դրության իրավական ռեժիմի պայմաններում «Քաղաքացիական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքի և Արցախի Կառավարության որոշման համապատասխան հոդվածներով սահմանված պարտականությունները չկատարելու և Արցախի Հանրապետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։
Արցախի քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: