Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Միջազգային դատարանը փաստացի արձանագրել է, որ 2009-ի հոկտեմբերից մինչև 2010-ի հունվար Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալ է եղել, քանի որ իր դատապարտման հիմքում ընկած են եղել խաղաղ հավաքների ազատության իրավաչափ գործողությունները, որոնք դատարաններն առանց հիմնավորումների ներկայացրել են որպես հանցագործություն:
2008-ի ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմամբ, ըստ ՄԻԵԴ-ի վճռի՝ խախտվել են Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքները և նրա իրավունքները հարգելու պետության պարտավորությունը։
Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։