Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ և զավակների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը:
Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, հրավիրվել են դատախազություն՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար:
Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման:
Գլխավոր դատախազությունից «Լուրերին» պարզաբանել են, որ մահվան հանգամանքը օրենսդրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը չի բացառում:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան