Հունվարի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3656 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3066 մարդ, մահացել է 32 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 999 343 դեպք, որից ապաքինվել է 931 507 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14 481:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 711 հետազոտություն, այդ թվում 16 196-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 515-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 12.31% է, վերջին 14 օրվանը՝ 9.64%, վերջին 7 օրվանը՝ 9.69%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 612 313 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2290 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4500 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2092 անձ: