ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզում գործող Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն։
Կենտրոնն ունի 30 գիտնական, որոնք զբաղվում են նոր հայկական սորտերի և հիբրիդների ստեղծմամբ։
Երկրորդ նկարում կենտրոնի մասնագետների ստեղծած մշակաբույսերի հայկական սորտերից պատրաստված պահածոներն են։
Գիտության ապագան դրա կիրառության մեջ է։
Առաջիկա տարիներին գիտական արդյունքների առևտրայնացումը լինելու է նախարարության ուշադրության կենտրոնում։