ԱՄՆ Հիվանդացության և մահացության շաբաթական
հաշվետվությունում ներկայացված ուսումնասիրության համաձայն՝ պատվաստվածների շրջանում COVID-19-ի ծանր ձևերը և դրա հետևանքով մահվան դեպքերը հազվադեպ են։
Պատվաստված և COVID-19-ի ծանր ընթացքով անձինք ունեցել են առնվազն մեկ ռիսկի գործոն (65 և բարձր տարիք, ընկճված իմունիտետ և այլն), իսկ պատվաստված և մահացած անձանց մոտ առկա է եղել ռիսկի գործոններից ավելի քան չորսը։
Պատվաստանյութի լրացուցիչ (խթանիչ) դեղաչափերը, քրոնիկ հիվանդությունների ճիշտ կառավարումը, դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը և արդյունավետ բուժումը նվազեցնում է COVID-19-ի ծանր հետևանքների առաջացման ռիսկը։