Մեծ թվով բրիտանացի պատգամավորներ վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են անում հրաժարական տալ Դաունինգ Սթրիթում կազմակերպած երեկույթի պատճառով՝ գրում է Euronews-ը: Ջոնսոնի կողմից ինքնամեկուսացման կանոնների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի այս շաբաթ: Կառավարության ղեկավարին քննադատում են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները։ Ջոնսոնին պաշտոնից հեռանալու կոչեր են անում նաև շատ կուսակիցներ։
Այս հարցում պառակտում է առաջացել նաև ընտրողների շրջանում:
Չնայած Ջոնսոնի համար ծայրահեղ ծանր իրավիճակին՝ կառավարության անդամները նշում են, որ նա մտադիր չէ լքել պաշտոնը։ Վարչապետը, իր հերթին, հորդորել է սպասել անկախ հետաքննության արդյունքներին: