Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար Տոկիոյում Կոմիտասի անվան երաժշտական միության համահիմնադիր, տաղանդավոր դաշնակահար Տակահիրո Ակիբան պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Հունվարի 17-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում մեդալը հանձնել է ճապոնացի երաժշտին:
Հանդիպմանը քննարկվել են առաջիկայում իրագործվելիք ծրագրերը, մասնավորապես, Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ նախատեսվող միջոցառումները:
«Տեղեկացնում ենք նաև, որ ս.թ. մարտի 13-ին Տոկիոյում կկայանա Ակիբայի և ջութակահար Կեիկո Ուրուշիհարայի համերգը, որի շրջանակներում երաժիշտները կկատարեն նաև Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ հայ անվանի երգահանի 100-ամյակի կապակցությամբ»,- ասված է Ճապոնիայում ՀՀ դեսպանության հաղորդագրության մեջ: