Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը կայուն է՝ «Լուրերին» տեղեկացրել է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատարը:
Գեղամ Փաշիկյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար) - Երկուսի վիճակն էլ ներկայումս կայուն է, բուժում են ստանում հոսպիտալներում: Վիրավորներից մեկը տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիրահատության է ենթարկվել, ներկայումս հետվիրահատական շրջան է անցնում, կայուն է վիճակը, մյուս վիրավոր զինծառայողը թեթև վիրավորում է ստացել, գտնվում է Վարդենիսի կայազորային հոսպիտալում, բուժումը շարունակում է այնտեղ: