Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր ցողունային բջիջների կամավոր դոնորից հավաքվել են արյունաստեղծ բջիջներ՝ փոխպատվաստմանը սպասող արյան քաղցկեղով հիվանդի համար, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն է համատեղելի դոնորից։ Հիվանդը Ֆրանսիայում է՝ տրանս-պլանտ կենտրոնում։
Միհրան Նազարեթյան (Ոսկրածուծի դոնորների ռեեստրի բժշկական տնօրեն) - Մենք դա կտեղափոխենք, կգնա Ֆրանսիա, Ստրասբուրգ քաղաք պետք է գնա, քույր-եղբայր համատեղելիության հաճախականությունն ավելի բարձր է:
Սևակ Ավագյան (Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն) - էստեղ առանց որևէ կորստի, արյան էն կորուստը կամ ցողունային բջիջների այն կորուստը, որ ունենում է դոնորը, շատ արագ լրացվում է, շոկոլադ էլ ուտել պետք չէ, շատ արագ վերականգնվում է, բայց մեկ կյանք կարող ես փրկել: